Սեռական փոքրամասնությունների ռուս իրավապաշտպանները հայտարարել են համասեռականների շքերթի անցկացման մասին։ Շքերթը, որը կանցնի Մոսկվայում՝ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից մի քանի ժամ առաջ, կարող է հանգեցնել իշխանությունների ու ծայրահեղականների միջեւ բախումների: Այդ մասին հաղորդում է The Independent-ը:
Ավելի վաղ կառավարությունն արգելել էր համասեռականների շքերթի անցկացումը, իսկ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն արժանացել էր միջազգային հանրության քննադատությանը՝ համասեռականներին դեւեր անվանելու համար:
Ըստ tert.am-ի՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների շարժման առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւը հայտարարել է, թե ակնկալում է, որ շքերթին կմասնակցի 500 մարդ: Նա նաեւ հավելել է, որ դիմել է քաղաքի իշխանություններին՝ միջոցառումն արտոնելու խնդրանքով, սակայն նշել է, որ հարյուր ակտիվիստներ դուրս կգան փողոցներ՝ նույնիսկ արգելքի դեպքում: