Պատասխանելով մեր առաջարկած 8 հարցերին՝ «այո» կամ «ոչ», դու քեզ համար կպարզես, թե ինչպիսի՞ն ես մարդկանց հետ
շփումներում եւ հե՞շտ է, արդյոք, քեզ հետ շփվել։
Եվ այսպես.
1. Դու անպայման ուշադրությո՞ւն ես դարձնում, թե մարդկանց հագուստն ինչ արտադրանքի է։
2. Կփոխե՞ս, արդյոք, հագուստդ մոտակա խանութն այցելելու համար։
3. Քեզանից աղքատ մարդկանց հետ շփվելիս քեզ անհարմա՞ր ես զգում։
4. Կամաչե՞ս, արդյոք, ընկերոջդ համար, եթե նա կեղտոտ ու թափթփված է հագնված։
5. Դու ունե՞ս, արդյոք, տոնական հագուստ։
6. Պատահե՞լ է, որ ամաչես քո ծագման համար։
7. Հրավիրված ընթրիքին ուտում ես միայն քեզ ծանո՞թ ուտեստներ, որպեսզի անհարմար իրավիճակի մեջ չընկնես, եթե մյուսների ուտելու ձեւը չգիտես։
8. Քեզ դո՞ւր է գալիս ճանաչված ու հարուստ մարդկանց հետ ծանոթանալ։
Այժմ ամփոփեք ձեր արդյունքները.
Եթե գերակշռում է «այո»-ն:
Ապա քո մեջ որոշակի սնապարծություն եւ կոպտություն կա։ Քեզ հետ զրուցելը բավական բարդ է։ Մեծամիտ մի եղիր եւ անպայման սովորիր ղեկավարել գոռոզությունդ՝ այդ ժամանակ քեզ մոտ ամեն ինչ կստացվի։
Եթե գերակշռում է «ոչ»-ը:
Ցանկացած շրջապատում դու քեզ բավական հանգիստ ես զգում եւ հեշտությամբ ես շփվում ինչպես սոցիալական աստիճանով բարձր, այնպես էլ ցածր կանգնածների հետ։
Եվ խառը տարբերակ:
Երբեմն դ ու քեզ շատ գոռոզ ես պահում, քչախոս ես, հատկապես՝ երբ հուզվում ես։ Իսկ այդ պահերին դու անհանգստանում ես, որ մարդիկ քեզ հիմարի տեղ կդնեն. փորձիր ավելի բնական լինել, եւ դժվարին պահերին մարդիկ կօգնեն քեզ։