Թենիսի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որի կազմում ընդգրկված էին Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Հենրիկ Նիկողոսյանը, Կոտ Դ՝ Իվուարում անցկացված «Դեւիսի գավաթի» խաղարկության եվրոաֆրիկյան գոտու 4-րդ ենթախմբում, հակառակ մեր աղջիկների, անհաջող հանդես եկան:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ, մրցավայր ժամանել էր ընդամենը հինգ ազգային հավաքական: Մեր թենիսիստները նախ տանուլ են տվել տանտերերին, ապա՝ Գանային ու Զիմբաբվեին, հաղթել միայն Կամերունի թիմին եւ խմբում գրավել են չորրորդ տեղը: Ըստ եղած տեղեկատվության, կանոնակարգով առաջին քառյակում տեղ զբաղեցրած երկրները հաջորդ տարի մեկ աստիճան ավելի բարձր՝ երրորդ ենթախմբի մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանում: