Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ԿՓՐԿԻ՞ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՆ

Մայիս 07,2009 00:00

\"\"Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պատրաստ է հրապարակային բանավեճեր անցկացնել նահանգում՝ մարիխուանայի օրինականացման վերաբերյալ: Ըստ newsru.com-ի՝ այդ քայլի կողմնակիցների կարծիքով, տվյալ թմրանյութի վաճառքից առաջացած հարկերը կօգնեն Կալիֆոռնիային՝ ստանալ եկամտի հավելյալ աղբյուր եւ շտկել տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված ծանր իրավիճակը: Մարիխուանայի վերաբերյալ հարցը նահանգապետին տվել են բնակիչները՝ նրանց հետ հանդիպումներից մեկի ժամանակ: «Չեմ կարծում, որ եկել է դրա ժամանակը, բայց կարծում եմ, որ կարելի է այդ հարցը քննարկել,- պատասխանել է Շվարցենեգերը,- հավանաբար, պետք է մանրակրկիտ ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ օրինականացված է մարիխուանան եւ մնացած թմրադեղերը ու տեսնել, արդյոք, գո՞հ են նրանք այդ վիճակից»: ԱՄՆ-ում մարիխուանայի արգելքը գործում է 1937 թվականից, սակայն Կալիֆոռնիայի բնակչությունն այդ առումով բավականին ազատակամ մոտեցում ունի: Նահանգում թույլատրվում է որոշ թմրադեղերի օգտագործումը որպես դեղամիջոց: Շվարցենեգերի խոսքերով, փողը միակ բանը չէ, որը պետք է հաշվի առնել թեթեւ թմրադեղերի օրինականացման խնդիրը քննարկելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել