Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ

Մայիս 07,2009 00:00

Փարիզի դատարանը քննում է աֆրիկյան 3 նախագահների գործը, որոնք մեղադրվում են սեփական կարիքների նպատակով պետական միջոցները վատնելու համար: Այդ գործում հայցվորն է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության փարիզյան մասնաճյուղը, իսկ որպես պատասխանողներ հանդես են գալիս Գաբոնի, Կոնգոյի Հանրապետության եւ Հասարակածային Գվինեայի նախագահները: Lenta.ru-ի տվյալներով, 2007 թվականին այդ 3 երկրների ղեկավարներն արդեն իսկ հայտնվել են ֆրանսիական իրավապահների ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ հայտնի դարձավ, որ նախագահներին եւ նրանց ընտանիքներին պատկանում են բազմամիլիոն հաշիվներ ֆրանսիական բանկերում, մի քանի առանձնատներ Փարիզում եւ ֆրանսիական Ռիվիվերայում, ինչպես նաեւ բազմաթիվ ավտոմեքենաներ՝ «Ֆերարի», «Մայբախ» եւ «Ռոլս-Ռոյս»: Այդ գործի բարդությունն այն է, որ եթե քննությանն ընթացք չտրվի, ապա դատարանին կմեղադրեն պաշտոնական Փարիզի կամքը կատարելու համար, քանի որ հայտնի է, որ Ֆրանսիան բարեկամական հարաբերություններ ունի Գաբոնի եւ Կոնգոյի Հանրապետության հետ: Սակայն, եթե քննությունը շարունակվի, այդ հարաբերությունները կփչանան, ինչի արդյունքում տուժելու են ֆրանսիական ընկերությունները: Այդ քննությունը նախադեպ է դարձել, որովհետեւ պետական միջոցները վատնելու մեղադրանքով առայժմ որեւէ գործող նախագահի դեմ քրեական գործ չի հարուցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել