Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ հանդիպումը բացառված է

Մայիս 07,2009 00:00

\"\"ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երեկ «Մեդիամաքսին» հայտնել է, որ «Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում եւ, բնականաբար, տեղի չի ունենալու, այլեւ բացառվում է»: Սամվել Ֆարմանյանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ թուրքական որոշ լրատվամիջոցների վրա հղում անելով տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության խնդիրը քննարկվում է հայ-թուրքական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում, ինչպես ժամանակ առ ժամանակ հաղորդում են ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները, Սամվել Ֆարմանյանն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը հայ-թուրքական բանակցային գործընթացում որեւէ մակարդակով երբեւէ չի քննարկվել եւ չի քննարկվում: Կարծում եմ, որ այս ակնհայտ իրողությունը բոլորի համար նույնքան պարզ է, որքան մեր հասարակության: Վստահ եմ, որ ժամանակն է լուրջ չընդունելու նմանատիպ տեղեկությունները եւ այս բնույթի ստահոդ հրապարակումները, որոնք առանձնանում են այս կամ այն երկրի պետական գերատեսչություններին մոտ կանգնած, այսպես կոչված, «վստահելի» ու անանուն աղբյուրներին հղումներով, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող սենսացիաներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել