Մինչեւ 2009 թ. տարեվերջ՝ Հայաստանի պետական կառավարման 23 մարմին (10 մարզպետարան եւ 13 նախարարություն) կանցնի էլեկտրոնային «Mulberry» համակարգին: «Mulberry»-ն համակարգչային ծրագիր է, որի հիմնական խնդիրներն են պետական մարմիններում փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարումը, կից նյութերի էլեկտրոնային տարբերակների կենտրոնացված պաշտպանությունը, դրանց գրանցումն ու պահպանումը, կատարողական վերահսկողության ապահովումը, փաստաթղթերի կորստի բացառումը: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, վերոհիշյալ էլեկտրոնային համակարգն առաջին անգամ կիրառվել է 2005 թ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվերով:
Իսկ մարզպետարաններից առաջինը Կոտայքի մարզն էր, որն անցել է այս համակարգին: Համակարգը նպատակ ունի վերահսկելի դարձնել մարզպետարանի աշխատակազմի աշխատանքը: