Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՎԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԱԾ

Մայիս 07,2009 00:00

\"\"

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ մայիսի 1-ի լուսաբացին «Armenia Today»-ի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված հարձակման փաստի առնչությամբ հարուցված քրգործը ոստիկանությունից տեղափոխվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության վարույթ: Հիշեցնենք, որ քրգործը նախաքննական մարմինը հարուցել էր Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով՝ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը, թեեւ հայտնի էր, որ հարձակման ժամանակ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի կնոջ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի համոզմամբ, նրա նկատմամբ իրականացվել է մահափորձ, ուստիեւ՝ քրգործը պետք է հարուցվեր ՔՕ 104 հոդվածի 3-րդ մասով՝ «սպանության փորձ»: Ըստ մեր տեղեկությունների, քրգործի՝ ԱԱԾ տեղափոխելու պատճառ է հանդիսացել ոչ միայն նախաքննական մարմնի նկատմամբ առկա անվստահությունը, այլեւ այն, որ միջադեպից մոտ կես ժամ հետո դեպքի վայրում աշխատող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարներում, արյունոտ փայտե ձողից բացի, ֆիքսվել են նաեւ հանցագործների կրակած գնդակների պարկուճները, որոնք ոստիկանության հետաքննիչները չեն արձանագրել: Մեր աղբյուրները չեն բացառում, որ այդ բացթողման համար կարող են պատասխանատվության ենթարկվել նաեւ դեպքի վայրի զննությունը կատարած անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել