Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿՈՄԱՏԻՑ՝ ՎՆԱՍՎԱԾ ՓՈՂԵՐ

Մայիս 06,2009 00:00

«Նախօրեին Կոմիտասի պողոտայում գտնվող «Արդշինինվեստ» բանկի բանկոմատից փորձեցի 60 հազար դրամ ստանալ: Բանկոմատն ինձ 3 հատ 20 հազար դրամանոց տվեց, որոնցից 2-ը վնասված էին: Թղթադրամի աջ անկյունում տպագրված 20 հազարը բացակայում էր, այսինքն՝ պատռված էր, ինչի պատճառով մի շարք հաստատություններում պարզապես հրաժարվում էին այն վերցնել: Երեկոյան 6-ն անց էր, այդ իսկ պատճառով չկարողացա որեւէ այլ տեղ ներկայացնել՝ փոխանակելու համար: Զարմանալի է, արդեն մի քանի տարի է՝ քարտով եմ աշխատավարձ ստանում եւ որեւէ անգամ նման խնդրի առջեւ չեմ կանգնել»,- երեկ նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել քաղաքացի Մարգարիտա Հարությունյանը: Նրա խոսքերով, 20 հազարանոցներից մեկն էլ մեջտեղից կիսված ու սոսնձված էր: Մ. Հարությունյանը ստիպված է եղել վնասված թղթադրամները բանկ հանձնել եւ փոխարենը նորը ստանալ:

Այս առնչությամբ, երեկ «Արդշինինվեստ» բանկի հասարակության հետ կապերի բաժնից «Առավոտին» ասացին, որ բանկոմատներում այնպիսի մեխանիզմ է ներդրված, որի շնորհիվ հին թղթադրամներով հնարավոր չի լինի աշխատել: Նրանք տեղեկացրին, որ այդ բանկոմատի հարեւանությամբ իրենց բանկի մասնաճյուղն է, որտեղ այդ հարցին լուծում կտրվեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել