Բրեդ Փիթն աշխատում է բջջային կապի «Softbank» ճապոնական ընկերության նոր գովազդային տեսահոլովակի վրա։ Ինչպես հաղորդում է Showbuzz.ru-ն, վերջերս նա նկարահանվել է հսկա սումոիստի հետ։ Տեսարաններից մեկում սումոիստը կախված է չորս պարաններից, եւ տպավորություն է ստեղծվում, թե, իբր, Փիթը նրան օդ է բարձրացրել։ Նշենք, որ սա ընկերության հինգերորդ գովազդային տեսահոլովակն է՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ։ Ըստ tert.am-ի՝ նախորդ հոլովակում դերասանն օգնում էր մեքենայի հետ խնդիրներ ունեցող մի խումբ մարդկանց եւ քիչ էր մնում վրաերթի ենթարկվեր՝ փորձելով լուսանկարել արեւային լոգանք ընդունող մի մերկ աղջկա։