Լրահոս
Օրվա լրահոսը

Փշոտ, բայց կրքոտ

Մայիս 06,2009 00:00

Վարդը սիրում են ակտիվ, ինքնավստահ ու ինքնաբավ մարդիկ: Նրանք կարողանում են սիրել իրենք իրենց ու սեր նվիրել, քանի որ վարդը գեղեցկության ու սիրո ամենահայտնի խորհրդանիշն է: Իր ողջ կեցվածքով վարդն արտահայտում է ներդաշնակություն ու խաղաղություն: Այդպիսին են նաեւ վարդի երկրպագուները. նրանք հոգեպես կայուն են եւ, որպես կանոն, կայուն կյանք են վարում, ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա, ապրում են իրական աշխարհում: Վարդի սիրահարների համար անիրականը խորթ է, նրանք գնահատում են հարմարավետությունն ու իրերի հաստատված կարգը: Վարդի սիրահարները ամբիցիոզ են, համառ եւ որոշ առումով՝ ագրեսիվ: Ամեն պարագայում վարդը միշտ կարողանում է պաշտպանել ինքն իրեն ու երբեք հեշտ չի հանձնվում: Այդ մարդիկ, անկասկած, վառ դրսեւորումներով, կամային ու կրքոտ անհատներ են: Վարդը հասկանալի նախանձ է առաջ բերում այլոց մոտ, այնպես որ՝ նրա շուրջ միշտ ինտրիգներ են հյուսվում. նրան միշտ փորձում են դուրս մղել իր օրինական տեղից, զրկել մրցանակից: Ի վերջո, վարդը շատ անմատչելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել