Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ հայկական ֆուտբոլում

Մայիս 06,2009 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին, ժամը 20-ին՝ մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Այդ օրը պատվավոր մրցանակին տիրելու համար պայքարելու են Երեւանի երկու թիմեր՝ հանրապետության բազմակի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» եւ նրա ավանդական գլխավոր մրցակիցը՝ «Բանանցը»:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այդ խաղն սպասարկելու համար մրցավարական կազմ է հրավիրվել Իտալիայից՝ ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Այդ օրը նրան օգնելու են եզրային մրցավարներ Մասիմիլիանո Գրիլին եւ Լուկա Չիանկարիոնին:

«Սա նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի ՖԻՖԱ-ի մրցավարական բրիգադը»,- նշված է ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել