Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկական 1-ին եւ 3-րդ տեղ

Մայիս 06,2009 00:00

Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի «Dubai Open» 11-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 29 ազգային ֆեդերացիաների 140 շախմատիստներ:

Հայաստանի վեց ներկայացուցիչներից իրենց գերազանց դրսեւորեցին գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը: Նրանք, ինչպես նաեւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը, ինը հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր եւ կազմեցին մրցանակային եռյակը: Սակայն լրացուցիչ գործակիցները նրանց դասավորեցին հետեւյալ հերթականությամբ. 1. Տիգրան Քոթանջյան, 2. Դմիտրի Բոչարով, 3. Աշոտ Անաստասյան:

Մեր մյուս շախմատիստները զբաղեցրին այսպիսի տեղեր:

17. Հրանտ Մելքումյան 6,0 միավոր

28. Սուրեն Պողոսյան 5,5

71. Վարդան Խոջայան 4,5

73. Աղասի Ինանց 4,5:

Դուբայում Վրաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս մեր հայրենակից՝ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը: Նա 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 31-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել