Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթերն ապագա չունեն

Մայիս 06,2009 00:00

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Լորեն Բաֆետը կարծում է, որ տպագիր մամուլն ապագա չունի: «Կա մեծ հավանականություն, որ թերթերը ապագայում մեծ կորուստներ են կրելու,- հայտարարել է Բաֆետը,- մենք հիմա որեւէ գնով ԱՄՆ-ում որեւէ թերթ չէինք գնի»: Ըստ Newsru.com-ի, Բաֆետը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկն է եւ նրա ունեցվածքը կազմում է $60 միլիարդ: Նա սովորաբար ճշգրտորեն է կանխատեսում շուկայում տեղի ունեցող իրադարձությունները եւ այդ է պատճառը, որ նրան կնքել են «Օմահայի մարգարե» անվամբ: Թերթերը մեծ նշանակություն ունեին ամերիկյան հասարակության մեջ եւ այդ պատճառով գրավում էին մեծ թվով գովազդատուների: Սակայն վերջին ժամանակներս, ինչպես նշում է Բաֆետը, տեղի է ունեցել թերթերի գովազդատուների մեծ անկում: Ֆինանսիստը նշում է, որ թերթերը դադարել են խաղալ նախկին դերը, քանի որ նորությունները հայտնի են դառնում այլ աղբյուրներից, այդ թվում՝ ինտերնետից: Բաֆետի ընկերությանը պատկանում է «Վաշինգտոն փոստ» թերթի բաժնետոմսերի մեծ փաթեթը եւ նա գտնում է, որ իր բիզնեսի այդ մասը մեծ դժվարությունների առջեւ է կանգնելու: Այս հաղորդագրությունը համընկավ մեկ այլ տեղեկատվության հետ, ըստ որի՝ «Նյու Յորք թայմսը» սպառնացել է փակել 137 տարի հրատարակվող «Բոստոն գլոբ» թերթը: Անցած տարի այդ թերթի վնասները կազմել են $50 միլիոն, իսկ այս տարվա կանխատեսումներով՝ $85 միլիոն է: Թերթի սեփականատերերը պահանջում են կրճատել ծախսերը $20 միլիոնով՝ հիմնականում աշխատակիցների աշխատավարձի հաշվին: Սպիտակ տունն իր ափսոսանքն է հայտնել մի շարք թերթերի փակման վերաբերյալ, սակայն նշում է, որ 1-ին եւ 4-րդ իշխանությունները սկզբունքորեն տարբեր դերեր են խաղում, եւ կառավարությունը չի կարող միջամտել մամուլի գործերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել