Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում գտան գլխավոր կաշառակերներին

Մայիս 06,2009 00:00

Ըստ վիճակագրության, Ռուսաստանում գլխավոր կաշառակերներն են ոստիկանները, դասախոսները, բժիշկները եւ ամենեւին ոչ պաշտոնյաները: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Կոռուպցիոներների քանակն ուղղակիորեն կապված չէ ոչ պետական ծառայողների քանակի, ոչ էլ ռեգիոնի տնտեսական զարգացման հետ, նշված է Գլխավոր դատախազի զեկույցում, որով նա հանդես կգա Դաշնային խորհրդում՝ մայիսի 13-ին: «Վեդոմոստի» թերթում տպագրված զեկույցում ասված է, որ Ռուսաստանում գնալով ավելի շատ կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվում: Միաժամանակ զեկույցում ասվում է, որ ներքին գործերի մարմինները, ինչպես նաեւ դատախազության քննչական կոմիտեն անցած տարի ավելի քիչ դեպքեր են փոխանցել դատարաններ, քան 2007 թվականին: Մասնավորապես՝ քչացել են ոստիկանությունում կոռուպցիայի հայտնաբերման դեպքերը, ինչը Գլխավոր դատախազը կապում է ներքին գործերի նախարարության սեփական անվտանգության բաժնի վատ աշխատանքի հետ: Դատախազական վիճակագրության համաձայն, Ռուսաստանում կաշառակերների հիմնական մասն են կազմում բժիշկները, բուհերի դասախոսները եւ ՆԳ մարմինների շարքային աշխատողները: Դատապարտվածների 80%-ից ավելին կաշառք է վերցրել 30 հազար ռուբլուց պակաս: Փորձագետների կարծիքով, իշխանությունները իրականացնում են կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա եւ բռնում են նրանց, ում ամենից հեշտ է բռնել: Զավեշտական է թիվը, որը արտացոլում է Չեչնիայում կոռուպցիայի մակարդակը: 2008 թվականին այնտեղ հայտնաբերվել է ընդամենը 2 կաշառակեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել