Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

հայտարարություն

Մայիս 05,2009 00:00

 

\"\"Ապրիլի 16-ին ջավախահայ ազգային գործիչ «Միասնական Ջավախք-ժողովրդավարական դաշինք» հ/կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանավայրի վրացի աշխատակիցները: Հարձակվողները դիմակավորված չեն եղել, ինչը վկայում է, որ նրանք բարձր մակարդակով ապահովագրված են եղել եւ հովանավորվել են վրացական իշխանությունների կողմից: Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւ վրացի իրավապաշտպան Զուրաբ Ռուստիաշվիլին հանդիպել են հայ քաղբանտարկյալին եւ տեսել են ծեծի պատճառով նրա ստացած վնասվածքները: Սակայն բռնության փաստն ամենեւին չի ազդել հայրենասեր հայորդու հոգեկան վիճակի վրա, հուսանք, որ առողջական խնդիրներ նույնպես չի առաջացնի:

Մենք՝ նորքոստորագրյալ կազմակերպություններս, դիմում ենք ՀՀ իշխանություններին եւ համայն հայությանը՝ սատարել հայ քաղբանտարկյալին, որպեսզի վրացական ազգայնամոլական իշխանությունները վերջ տան կտտանքներին եւ անհապաղ դադարեցնեն այս շինծու դատական գործը՝ ազատ արձակեն Վահագն Չախալյանին: Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպություններին կոչ ենք անում իրենց վրդովմունքը հայտնել այն երկրների՝ Վրաստանի դեսպանատների առջեւ, որտեղ իրենք բնակվում են: 

Այս քաղաքական դատը ոչ թե Վահագն Չախալյանի դեմ է, այլ ջավախահայության: Ուստի՝ մեր ազգակիցներին կոչ ենք անում կազմավորել ինքնապաշտպանական խմբեր եւ հասնել Ջավախքի ինքնավարությանը Վրաստանի կազմում: Եթե վրացական իշխանությունները դեմ լինեն, ապա հասնել կամ Ջավախքի անկախությանը, կամ վերամիավորմանը՝ Հայաստանին:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Վահագնին եւ բոլոր նվիրյալ ջավախահայերին, եւ կեցցե միասնական հայությունը:

Հայաստանից՝    

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայ Արիական Միաբանություն

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՐԱՖՖԻ ԲԱԲԻԿՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

ՎԱԶԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՇՄԱՎՈՆ ՎԵԶԻՐՅԱՆ

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Արցախ-ԼՂՀ)

ԱՆԴՐԱՆԻԿ ԹԱՆԳԱՄՅԱՆ (Ջավախք)

ԱՆԴՐԱՆԻԿ ԱԹՈՅԱՆ (Ռուսաստանի Դաշնություն)

Հայ Ազգայնականների Համախմբում

ԱՄՆ-ից

ԱՐՄԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հայ Արիական Բռունցք

ԱՐԲԻ ԻՆՋԻԼՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ԳՈՒՄՐԻԿՅԱՆ

 Հայկական Ծագումնաբանական Ընկերակցություն՝

ՊԵՐՃ ՔՍԱՋԻԿՅԱՆ

«Արատտա» Պատմագիտական Ընկերակցություն

ՀԱԿՈԲ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

«Լոռի» Հայրենակցական Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել