Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԻ

Մայիս 05,2009 00:00

\"\"

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Հայաստանը չի մասնակցի մայիսի 6-ից հունիսի 1-ը Վրաստանում կայանալիք «Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09» ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Թերթի աղբյուրների համաձայն, նման քայլի պատճառն այն է, որ ապրիլի 29-ին Բրյուսելում կայացած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի մամուլի ասուլիսում վերջինս հանդես եկավ հայտարարությամբ, որով սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիշեցնենք, որ զորավարժություններին տարբեր պատճառներով չեն մասնակցի նաեւ Լատվիան, Էստոնիան եւ Ղազախստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել