Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պարզիր դա քեզ համար

Մայիս 02,2009 00:00

Դու ստեղծագործո՞ղ անձնավորություն ես: Պարզիր՝ լրացնելով այս թեստը:

1. Քեզ պատմածին որեւէ բան ավելացնո՞ւմ ես՝ պատմելով ընկերներիդ.

ա) այո- 10,

բ) երբեմն- 5,

գ) երբեք-0։

2. Մենակություն սիրո՞ւմ ես.

ա) ոչ- 0,

բ) այո- 10,

գ) միայն՝ երբ տխուր եմ- 5։

3. Երազներ տեսնո՞ւմ ես.

ա) այո- 10,

բ) ոչ- 0,

գ) այո, բայց ոչ գունավոր- 5։

4. Ինչպիսի՞ երաժշտություն ես նախընտրում.

ա) ռոք- 0,

բ) դասական- 10,

գ) էստրադային- 5։

5. Կարողանո՞ւմ ես փոքրիկների համար արագ հեքիաթ հորինել.

ա) այո- 10,

բ) ոչ- 0,

գ) կարողանում եմ, բայց լավ չի ստացվում- 5։

6. Քո սենյակում սիրածդ իրերո՞վ ես շրջապատված.

ա) այո- 10,

բ) ոչ- 0,

գ) որոշ իրեր- 5։

7. Գրո՞ւմ ես երգեր.

ա) այո- 10,

բ) ոչ- 0,

գ) նախընտրում եմ լսել- 5։

8. Կյանքն ի՞նչ գույնով ես պատկերացնում.

ա) երկնագույն- 10,

բ) դեղին- 5,

գ) կարմիր- 0։

9. Ի՞նչ հաղորդում ես նախընտրում դիտել.

ա) «Երկու աստղ»- 5,

բ) «Ամեն ինչ կինոյի մասին»- 10,

գ) «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»- 0։

10. Երբ ընկերներով ուրախ զրուցում եք եւ հանկարծ՝ բոլորը լռում են։ Դու.

ա) սպասում ես՝ մինչեւ որեւէ մեկը խոսի- 0։

բ) փորձում ես որեւէ հետաքրքիր զրույց սկսել- 10,

գ) որեւէ ծիծաղելի պատմություն ես պատմում- 5։

Իսկ այժմ՝ հաշվիր քո հավաքած միավորները։

Եթե հավաքել եք մինչեւ 15 միավոր.- Դուք ստեղծագործող չեք եւ կյանքին բաց աչքով եք նայում, չունեք վառ երեւակայություն։ Ճիշտ է, ձեր կյանքն էլ իր հետաքրքրություններն ունի, բայց փորձեք լինել ավելի զգայուն եւ նրբանկատ. պետք է հիշել, որ մարդիկ իրական աշխարհում ապրում են միայն երազներով…

Հավաքել եք 15-70 միավոր.- Դուք, այսպես ասած՝ «ոսկե միջինն» եք։ Ձեր կյանքը ուրախ է, հարուստ՝ հետաքրքիր իրադարձություններով։ Երբեմն ստեղծագործում եք՝ ոգեշնչվելով ինչ-որ բանից։

Հավաքել եք 70-100 միավոր.- Դուք սիրում եք գրել եւ երազել. թուղթն ու գրիչը ձեր կյանքի անբաժան մասն են։ Ունեք հարուստ երեւակայություն, շրջապատված եք ձեր սիրած իրերով եւ մարդկանցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել