Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոքը ներդաշնակություն չունի

Մայիս 02,2009 00:00

Ռոք երաժշտությունն ամբողջ աշխարհում սկսեց տարածվել ու ճանաչում ձեռք բերեց 1950-ականներին: Հայաստանում մարդիկ ռոք սկսեցին լսել ավելի ուշ: Այսօր էլ ռոքը մեզ մոտ համարվում է հասարակության մի մասին հասանելի երաժշտություն: Ռոք երաժշտության առաջացման համար կոնկրետ թվական չի նշվում, այլ պարզապես ասվում է՝ 1950-ականներ: Այս երաժշտությունն առաջին անգամ մարդիկ լսեցին Նյու Յորքի ռադիոկայաններից մեկով: Ալեն Ֆրեդ անունով մի DJ հեռարձակեց այս անծանոթ, բայց կիրք եւ պարելու ցանկություն առաջացնող երաժշտությունը: Հետո նա ստեղծեց մի ռադիոծրագիր, որը վարում էր Moon Dog ծածկանվամբ: Ծրագիրը կոչվում էր Moondog`s Rock’n’Roll party:

Ռոք երաժշտությունը հեղափոխություն էր. այն փոխեց մի ամբողջ սերնդի մտածելակերպ: Այսօր ռոքը շատ մարդկանց համար ոչ միայն երաժշտական ոճ է, այլեւ ապրելակերպ, աշխարհը յուրովի ընկալելու ձեւ:

Եվ չնայած ռոքը հենց սկզբից միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, սակայն այսօր այն տարածվել է ամբողջ աշխարհում:

Հայաստանում եւս կան շատ ռոք խմբեր, այժմ շատերն են նախընտրում երաժշտական այս ոճը: Որոշ մարդկանց համար ռոք լսելը նույնիսկ զարգացածության չափանիշ է: Բայց կան նաեւ մարդիկ, որոնց ռոքը բացարձակ դուր չի գալիս: Շատերի մոտ այն բացասական ազդեցություն է թողնում, որովհետեւ հանդարտություն, ներդաշնակություն չունի ու մղում է անհանգստության:

Հոգեբան Արման Առաքելյանը ռոք երաժշտության սիրահարներին տեղեկացնում է. «Մարդն ունի ներքին հաճախություն, որով աշխատում են բոլոր օրգանները, արյունը շրջանառվում է երակներում: Երաժշտության հաճախությունը պետք է համապատասխանի մարդու ներքին հաճախությանը: Ռոք համերգների ժամանակ, երբ երաժշտության հաճախությունը հասնում է 240-ի՝ րոպեում (60-80-ի փոխարեն), մարդու մոտ առաջանում է ձայնային սթրես, որը պատճառ է դառնում օրգանիզմում մի շարք խախտումների: Իսկ մակերիկամների արտադրած մեծ քանակությամբ ադրենալինը փոփոխություններ է առաջացնում մարդու օրգանիզմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031