ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, 113 կողմ ձայնով, ընդունել է «ԵԽ անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի մասին» բանաձեւը: Այդ փաստաթղթով կոչ է արվում պաշտպանել իրավապաշտպաններին, նրանց ֆիզիկական անվտանգության համար ստեղծել երաշխիքներ եւ կանխել նրանց ազատությանը սպառնացող վտանգները: Ի դեպ, վեհաժողովի ժամանակ իրավական հանձնաժողովի անդամ Հոգեր Հայբախի ներկայացված զեկուցման մեջ խոսք է գնացել իշխանությունների կողմից իրավապաշտպանների նկատմամբ ամենից հաճախ տրվող գնահատականներին: Ըստ այդ գնահատականների, իշխանությունները իրավապաշտպաններին համարում են «լրտեսներ», «ծայրահեղականներ» եւ «դավաճաններ»: Անբարեհույս երկրների մեջ նշվել են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Զեկուցողը չի թաքցրել, որ այս երկրներում իրավապաշտպաններն առեւանգվում են, սպանվում, ենթարկվում բռնի արարքների:
Ռ. Մ.