Ապրիլի 30-ից Տավուշի մարզում է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլեին: Ըստ մարզպետարանի, դեսպանի այցի հիմնական նպատակը մարզին ծանոթանալն է եւ հետագա համագործակցության համար պայմանավորվածությունների ձեռքբերումը:
Դեսպանը հանդիպել է մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետը, նկատելով, որ Տավուշը բարեկամական կապեր ունի տարբեր երկրների մարզերի եւ քաղաքների հետ, հույս է հայտնել, որ Բրազիլիայի որեւէ բնակավայրի հետ նույնպես կհաստատվեն նման հարաբերություններ: Սրան դեսպանը պատասխանել է պատրաստակամությամբ եւ առաջարկել պատրաստել նախագծեր՝ տնտեսության, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառների վերաբերյալ, հաջորդ հանդիպման ընթացքում դրանք քննարկելու եւ գործնական քայլեր կատարելու նպատակով: