Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ

Մայիս 01,2009 00:00

Մինչ Հայաստանում կմշակվեն ոստիկանների վարքագծի կանոնները, Չինաստանում նոր սկանդալ է հասունացել: Ըստ newsru.com-ի, ծանոթանալով օրենքի պահապանների համար հատուկ թողարկված ուսումնական ձեռնարկի բովանդակությանը, մի չին ոստիկան որոշել է դրանից հատվածներ հրապարակել ինտերնետում: Նոր «դասագրքի» դաժան ցուցումներից սարսափել են նույնիսկ իրավապահ մարմինների աշխատակիցները: Ուժի կիրառման այդ գրքույկում ոստիկաններին հրահանգվում է չխուսափել համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելուց, ընդ որում՝ այն իրականացնելով առանց վկաների: Մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է ծեծել մարդկանց՝ առանց հետքերի, վերքերի ու արյան: «Օբյեկտի հետ շփման ժամանակ աշխատեք դեմքի եւ մարմնի վրա արյան հետքեր եւ կապտուկներ չթողնել, նախապես համոզվեք, որ մոտակայքում ոչ ոք չկա», ասվում է «դասագրքում»:

Այս ձեռնարկը նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող իրավապահների համար: Նրանց հիմնական գործն է պայքարել մանր հանցագործությունների եւ անկարգությունների դեմ: Սակայն նույնիսկ այստեղ նրանց հաջողվել է աչքի ընկնել առանձնակի դաժանությամբ: Նրանց պատճառով արդեն սպանվել է մի քանի մարդ: Մասնավորապես, ծեծելով սպանել էին մի մարդու, որը փորձում էր բջջային հեռախոսով նկարահանել բողոքի դուրս եկած գյուղաբնակների եւ իշխանությունների բախումը: Մեկ այլ դեպքում նրանք մորթել են հրուշակեղեն վաճառողին՝ հենց իր կրպակում:

Մինչ այժմ ենթադրվում էր, որ բոլոր միջադեպերը պայմանավորված են իրավապահ մարմիններում կադրային սխալ քաղաքականությամբ եւ ցածր վարձատրությամբ: Սակայն այժմ պարզ դարձավ, որ ուժայիններին հատուկ «վարժեցնում» են մարդկանց ատելու համար: Հատկանշական է, որ ինտերնետում այս ձեռնարկը հայտնվել է հենց այն ոստիկանի շնորհիվ, որը խոստովանել է, որ շոկ է ապրել այն կարդալիս: Նա վստահ է, այժմ իրավապահները ստիպված կլինեն խմբագրել «դասագիրքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031