Լրահոս
Օրվա լրահոսը

Քոթանջյանը միանձնյա առաջատարն է

Մայիս 01,2009 00:00

Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող շախմատի շեյխ Ռաշիդ Բին Համդան ալ Մահդումի մրցանակների ավանդական՝ 11-րդ խաղարկությունում, որը կրում է «Dubai Open» անունը, հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը գերազանց մեկնարկ է վերցրել:

29 երկրների ազգային ֆեդերացիաների շուրջ 140 մասնակիցների (34-ը կրում է գրոսմայստերի կոչում) պայքարում նա խաղացված չորս տուրերում տարել է միայն հաղթանակներ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Dubai Open»-ում մեր հանրապետությունը ներկայացնում են եւս հինգ շախմատիստներ: Նրանցից Սուրեն Պողոսյանը եւ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Աշոտ Անաստասյանը 3,0-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 13-րդ, 22-րդ եւ 27-րդ հորիզոնականներում, Աղասի Ինանցը 2,0 միավորով 81-րդն էր, իսկ Վարդան Խոջայանը՝ 91-րդը (1,5 միավոր):

Երեկ հինգերորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031