Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳՈԼՈԴՈՄՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Մայիս 01,2009 00:00

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Հունգարիա կատարած իր այցի ընթացքում այդ երկրի մայրաքաղաքում մասնակցել է 1932-33 թվականների Գոլոդոմորի զոհերի հուշարձանի բացմանը: Ուկրաինայում Գոլոդոմոր են ավանում այն ժամանակաշրջանը, երբ կոմունիստական ղեկավարության հանցավոր քաղաքականության պատճառով՝ սովից մահացել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ուկրաինայի ղեկավարությունը գտնում է, որ սովամահ են եղել հատկապես ուկրաինացիները: 2,5 մետր բարձրությամբ հուշարձանը սեւ գրանիտե պատվանդան է, որի վրա տեղադրված է մոմ՝ փշե պսակով: Ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ՝ Յուշչենկոն նշեց, որ Եվրոպայում Գոլոդոմորի առաջին արձանի բացումը հատուկ եւ խորապես խորհրդանշական իրադարձություն է: Նրա խոսքերով, սովը հատուկ պլանավորված ակցիա էր, որի պատասխանատվությունը կրում են կոմունիստական ռեժիմը, ստալինիզմը եւ խորհրդային իշխանությունը: Յուշչենկոն նշեց, որ Ուկրաինան երբեք թույլ չի տա արդարացնել ցեղասպանության պատասխանատուներին: «Միայն յուրացնելով անցյալի դասերը՝ մենք կարող են պաշտպանել ապագան»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը: Lenta.ru-ն հիշեցնում է, որ Ուկրաինայում կա արդեն Գոլոդոմորի զոհերի մի քանի հուշարձան, դրանցից մեկը տեղադրվել է Ռուսաստանի սահմանին՝ Խարկովի մարզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել