ՀՀ կառավարությունը երեկ որոշել է իր պահուստային ֆոնդից գումարներ հատկացնել մարզային մշակութային որոշ օջախների նորոգմանը: 10 մլն 357.4 հազար դրամը կուղղվի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքի, 6 մլն 732.4 հազար դրամը` ՀՀ Լոռու մարզի Գարգառի մշակույթի տան հիմնանորոգման, 20 մլն դրամը` ՀՀ Արարատի մարզի Լանջառ համայնքի, 3 մլն 910 հազար դրամը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի դպրոցների տանիքների վերականգնմանը, 8 մլն դրամը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի շենքի տանիքի վերականգնմանը: