Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհ՝ հանուն ինչի՞

Մայիս 01,2009 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ Համաշխարհային բանկի անտառային մոնիտորինգի փորձագետ Ռիչարդ Գրանդալսկին քննարկել են Հայաստանում ապօրինի անտառհատումների խնդիրները եւ հյուրը տեղեկացրել է, որ հաստատվել է դրամաշնորհային ծրագիրը, որը կուղղվի ապօրինի անտառհատումների դեմ պայքարի բարելավմանն ու «Անտառների պետական մոնիտորինգի կենտրոնի» կարողությունների հզորացմանը: ՀԲ ներկայացուցիչը նկատել է, որ այս հարցում մի շարք կառույցներ նույն իրավասություններ ունեն եւ հարկ է «Անտառների պետական մոնիտորինգի կենտրոնի» անկախ գործունեության նպատակով կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Հիշեցնենք, որ սույն խորհուրդը, «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի բազմիցս կրկնված ահազանգերից հետո միայն անդրադարձավ Դսեղի անտառներում ապօրինի հատումներին եւ միայն «Առավոտի» հիշեցումից հետո հրապարակեց իր ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ լուրջ խախտումներ եւ խախտողներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել