Երեկ կառավարության անդամները որոշել են Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցները հատկացնել Շիրակի եւ Լոռու մարզերում 36,7 կմ ընդհանուր երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման համար: 2009-ի պահուստային ֆոնդից 48 մլն 999 հազար դրամ էլ հատկացվելու է քաղաքաշինության նախարարությանը՝ հանրապետության մի շարք մարզերում մշակութային օջախների եւ դպրոցների շենքերի վերանորոգման նպատակով:
Նիստում հաստատվել է նաեւ շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, կանոնակարգը ընդունելիս՝ հաշվի են առնվել մարդու կյանքի եւ առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության եւ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները: