Ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին իր կողմից հրամանագիր է ստորագրվելու ոստիկանության աշխատակցի կողմից էթիկայի կանոնների պահպանման մասին, որպեսզի բարձրաստիճան սպայից մինչեւ շարքային ոստիկան՝ իր ծառայությունը կատարելու ժամանակ, ծխախոտ բերանին չլինի, մաստակ չծամի, արեւածաղկի սերմ չչրթի, հասարակական վայրերում անշնորհք եւ տգեղ դիրքերով չկանգնի եւ այլն: Մի խոսքով, ինչպես բանաձեւեց պարոն Սարգսյանը՝ իսկական ոստիկանը չպետք է նմանվի այսօրվա հայկական սերիալների հերոսներին: Առաջին նկարում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության («6»-ի) պետի առաջին տեղակալ, գնդապետ Կարեն Բաբակեխյանն է՝ ծխախոտը բերանին ծառայություն է կատարում Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ: Երկրորդ նկարում՝ ոստիկանության աշխատակիցը Կարապի լճի մոտ՝ ծառայության ժամանակ: