Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՍԵՔՍԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 30,2009 00:00

Բրիտանական աղբյուրների համաձայն, Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքի բնակչուհին կարող է 4 տարվա ազատազրկման ենթարկվել, եթե շարունակի սեռական ակտի ժամանակ շատ բարձր ձայներ հանել եւ խանգարել հարեւանների հանգիստը:

Ըստ նույն աղբյուրի, «ձայնավոր սեքսի» համար նման խիստ պատիժը ճարահատ ու արդեն այլընտրանք չունեցող որոշում է: Բանն այն է, որ «հանցագործ» կնոջ տնից ոչ հեռու բնակվող մարդիկ բազմաթիվ անգամ են բողոք ներկայացրել պատկան մարմիններին, եւ այս բողոքների արդյունքում կինը մի քանի անգամ տուգանվել է: Տուգանքների ընդհանուր գումարը անցնում է մի քանի հարյուր ֆունտ ստերլինգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել