Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսը՝ կախվածությո՞ւն

Ապրիլ 30,2009 00:00

Ամերիկացի սեքսապաթոլոգ Լ. Հավան մի հետազոտություն է արել, որի շնորհիվ բացահայտել է, որ սեքսը շատ նման է թմրանյութերին: Ըստ Լ. Հավայի, յուրաքանչյուր նորմալ մարդ, որը ֆիզիկապես առողջ է եւ պարբերաբար զբաղվում է սեքսով, անկախ իր կամքից՝ սեքսից կախվածության մեջ է, ինչպես թմրամոլը հերոինից կամ մորֆիից: Սեքսապաթոլոգի հետազոտությունը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ մի շարք երկրներում: Այդ պատճառով էլ տարբեր երկրների գիտնականների մի խումբ հավաքվելով ԱՄՆ-ում, որոշել են լրջորեն զբաղվել Հավանի կատարած աշխատանքով: Գիտնականները պարզել են, որ ինչպես հերոինն է արյան միջոցով շատ արագ անցնում ուղեղ եւ վերածվում մորֆիի մոլեկուլների՝ առաջացնելով նեյրոնների էլեկտրամագնիսային գրգռում, գրեթե նույնը տեղի է ունենում սեքսով զբաղվելու ժամանակ: Հերոինից՝ նյարդային բջիջների զանգվածային մահացումներից խուսափելու համար օրգանիզմը սկսում է արտադրել էնդոմորֆիների՝ «հաճույքի հորմոնների» մեծ քանակություն: Ինչպես հայտնի է, «հաճույքի հորմոններն» առաջացնում են թուլացում: Ըստ գիտնականների, ինչպես մի քանի անգամ հերոին օգտագործելն է հանգեցնում կախվածության, այնպես էլ սեքսով զբաղվելը: Պարզվում է, մարդը երրորդ անգամ հերոին թմրանյութ օգտագործելիս է ընկնում կախվածության մեջ՝ «սեքսի քաղց» սկսում է զգալ՝ միայն երկրորդ անգամ դրանով զբաղվելուց հետո:

Չնայած որեւէ բանից կախվածություն ունենալը բացասաբար է անդրադառնում մարդու առողջությանը, բայց, շարունակելով հետազոտությունը, գիտնականների խումբը եկել է այն եզրահանգման, որ ավելի լավ է կախվածության մեջ լինել սեքսից, քան թմրանյութերից: Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր երկրներում էլ, այդ թվում նաեւ Հայաստանում, առանց բժշկի նշանակման արգելվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ այլ նյութեր օգտագործելը, վաճառելը, տարածելը եւ այլն: Ու քանի որ դեռեւս ոչ մի տեղ սեքսով զբաղվելը չի կարգավորվում օրենքով, ըստ գիտնականների, պետք է օգտվել ընձեռված անսահմանափակ հնարավորությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930