Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եռերգություն

Ապրիլ 30,2009 00:00

Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունն ավարատվեց հայկական շախմատի նոր փայլուն հաղթանակով:

Գլխավոր գործող անձինք մեր հանրապետության եւ համաշխարհային շախմատի գերաստղեր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանն էին, ինչպես նաեւ հայկական ընտանիք կազմած հունգարացի Պետեր Լեկոն:

\"\"
Լեւոն Արոնյան

Եզրափակիչ՝ 13-րդ տուրից առաջ Արոնյանն ու Լեկոն՝ գեղեցկուհի Սոֆիի ամուսինը եւ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան, վաստակել էին 7,5-ական միավոր: Ընդ որում, Լեկոն բավականին ծանր պայքարով էր կարողացել մրցաշարի նախավերջին օրը հավասարվել Լեւոնին: Եվ ասես, ճակատագրի քմահաճույքով, վիճակահանությամբ հենց Լեւոնն ու Պետերը եզրափակիչում պետք է խաղատախտակի առջեւ նստեին միմյանց դեմ: Ինչպես եւ սպասվում էր, երկու գրոսմայստերներն էլ պայքարելու էին մրցակցին պարտության մատնելու եւ մրցաշարի միանձնյա հաղթողի կոչումը նվաճելու համար: Բայց այդ պայքարում ավելի նախապատվելի էին Արոնյանի հնարավորությունները, քանի որ նա խաղում էր սպիտակներով: Եվ այդպես էլ եղավ: Դիրքային պայքարում մեր շախմատիստն առանց շտապելու աստիճանաբար կշեքի նժարը թեքեց իր կողմը եւ 54-րդ քայլում հունգարացուն ստիպեց կանգնեցնել ժամացույցը: 13 հնարավորից վաստակելով 8,5 միավոր (գերազանց արդյունք աշխարհի ուժեղագույնների շարքը դասվող մրցակիցների հետ պայքարում)՝ Լեւոն Արոնյանը դարձավ միանձնյա հաղթող եւ աշխարհի թագի համար պայքարի հավակնորդ դառնալու լուրջ հայտ ներկայացրեց:

\"\"
Պետեր Լեկո

Հայաստանցի մարզասերները պակաս անհամբերությամբ չէին սպասում Նալչիկում մեր հանրապետության երկրորդ ներկայացուցչի՝ Վլադիմիր Հակոբյանի մրցելույթին, որը ոչ այնքան հաջող մեկնարկից հետո վերագտավ իր իսկական խաղը եւ մրցաշարի վերջնամասում ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Հակոբյանը երեկ սեւերով խաղում էր Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովի հետ: Մրցաշարային աղյուակում ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, որ հաղթելու եւ հանգամանքների նպաստավոր զարգացման դեպքում, ինչում նրան օգնեց Արոնյանը, Վլադիմիրը դառնում էր մրցանակակիր: Եվ նա իր առջեւ դրված խնդիրը գերազանց կատարեց արդեն 49-րդ քայլում, երբ մրցակիցն ընդունեց իր պարտությունը: Վաս\"\"տակելով 7,5 միավոր՝ Հակոբյանը հավասարվեց Լեկոյին եւ նրա հետ բաժանեց 2-3-րդ տեղերը:

Վլադիմիր Հակոբյան

 

 

 

 

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ:

1 Լեւոն Արոնյան (Հայաստան) 8,5 միավոր

2-3. Պետեր Լեկո (Հունգարիա) 7,5

Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) 7,5

4-5.Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուաստան) 7,0

Էտյեն Բակրո (Ֆրանսիա) 7,0

6-7. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան) 6,5

Բորիս Գելֆանդ (Իսրայել) 6,5

8-11. Գատա Կամսկի (ԱՄՆ) 6,0

Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) 6,0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 6,0

Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 6,0

12-14. Վասլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,5

Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան) 5,5

Պավել Էլյանով (Ուկրաինա) 5,5:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930