Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"ԱՄՆ-ում հայտնի է դարձել խոզի գրիպի պատճառով առաջին մարդու մահվան մասին: Հիշյալ գրիպի պատճառով՝ Տեխասի նահանգում մահացել է 23 ամսական մի երեխա: Ինչպես հայտնում են ամերիկյան իշխանությունները, դա առաջին մահվան դեպքն է՝ համաճարակի էպիկենտրոն համարվող Մեքսիկայի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ներկայումս ԱՄՆ-ում գրանցված է խոզի գրիպով հիվանդների ամենամեծ թիվը՝ 64 հոգի: Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաստատում է խոզի գրիպից մահանալու ընդամենը 7 դեպք, մնացած 159 հոգին, ըստ նախարարության, մահացել է թոքաբորբից: Եվրոպայում գրանցվել է այդ հիվանդության 2 դեպք՝ Իսպանիայում եւ 5 դեպք՝ Մեծ Բրիտանիայում: Չորեքշաբթի խոզի գրիպի մասին հայտարարեցին Գերմանիայի, Նոր Զելանդիայի եւ Իսրայելի իշխանությունները: Ֆինլանդիայում հիվանդանոց է տեղափոխվել խոզի գրիպի ախտանշաններ ունեցող մի զբոսաշրջիկ, որը վերադարձել է Մեքսիկայից: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր: H1N1 վիրուսը մեծ վտանգ է ներկայացնում համաճարակային տեսակետից, քանի որ ընդունակ է գենետիկ արագ փոփոխությունների: Հիվանդների մոտ նկատվում է բարձր ջերմություն, հազ, հարբուխ, գլխի եւ մկանների ցավ: Ընդհանուր առմամբ, աշխարհում հաստատվել է խոզի գրիպով հիվանդության 100 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել