Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՐԻՑ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻՆ

Ապրիլ 30,2009 00:00

Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում հերթական անգամ քննարկվեցին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքները: Ըստ վեհաժողովի համազեկուցողների, այդ խնդրում որեւէ առաջընթաց չի նկատվում: Նրանց հիմնական հետեւությունն այն է, որ Վրաստանը չի կատարել ԵԽ որոշ պահանջներ, մինչդեռ Ռուսաստանը արհամարհել է դրանց մեծ մասը, ընդ որում՝ ամենակարեւորները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Աբխազիայի եւ Հարվային Օսեթիայի անկախության ճանաչումից, ինչի մասին ասված է ԵԽԽՎ նախորդ 3 բանաձեւերում: Ըստ ռուսաստանյան պատվիրակության նախարար Կոնստանտին Կոսաչովի՝ վեհաժողովը պետք է արիություն ունենա եւ զբաղվի ոչ թե Ռուսաստանով, այլ Վրաստանով, քանի որ ռուսաստանյան զորքերը կմնան այդ հանրապետությունում այնքան ժամանակ, որքան ժամանակ Վրաստանի կողմից գոյություն ունի ռազմական վտանգ: Վրացական կողմը, ընդհակառակը՝ գոհ է զեկույցի բովանդակությունից: Ըստ Վրաստանի խորհրդարանի անդամ Մագդալինա Անիկաշվիու՝ ներկայացված փաստաթղթերում ճիշտ է նկատվել այն հանգամանքը, որ ռուսաստանյան կողմը ոչ միայն չի կատարում ԵԽԽՎ բանաձեւերը, այլեւ կենտրոնացնում է իր զինուժը Ցխինվալիի շրջանում եւ Աբխազիայում: ԵԽԽՎ մեկ այլ զեկույցում նշվում է, որ կոնֆլիկտի պատճառով տները լքած օսեթները հիմնականում վերադարձել են իրենց բնակավայրերը, իսկ վրացի փախստականները դա չեն կարող անել, որովհետեւ նրանց տները գետնին են հավասարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել