Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապրիլ 30,2009 00:00

ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ՝ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ

\"\"Փենսիլվանիա նահանգից հանրապետական սենատոր Ալեն Սպեկտերը հայտարարել է, որ անդամագրվում է իշխող դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայացուցիչն է նաեւ, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպեկտերի անցումը դեմոկրատական ճամբար՝ վերջիններիս կապահովի 59 տեղ 100-ից, ինչը կզրկի հանրապետականներին դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունները շրջափակելու հնարավորություններից: Ըստ BBC-ի, սպասվում է, որ դեմոկրատները Սենատում կստանան նաեւ 60-րդ ձայնը, երբ դատարանում կավարտվի Մինեսոտա նահանգի ընտրությունների վերաբերյալ քննությունը: «Ես գտնում եմ, որ իմ քաղաքական հայացքներն ավելի դեմոկրատական են, քան հանրապետական»,- իր ճամբարափոխությունն այդպես է բացատրում Փենսիլվանիայի սենատորը: Ըստ լուրերի՝ նախագահ Բարաք Օբաման անմիջապես զանգել է Սպեկտերին եւ հայտարարել, որ երջանիկ է՝ դեմոկրատներին նրա անդամակցելու կապակցությամբ: 2010 թվականին Փենսիլվանիան նոր սենատոր է ընտրելու եւ նախնական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունում Սպեկտերին դիմակայելու էր ուժեղ մրցակից, խիստ պահպանողական հայացքներ ունեցող Պետ Թումին: Ըստ որոշ դիտորդների, հենց այդ է պատճառը, որ 79-ամյա Սպեկտերը որոշեց փոխել ճամբարը: Սենատում բացարձակ մեծամասնություն ունենալը դեմոկրատների համար շատ կարեւոր է հենց հիմա, երբ Օբամայի վարչակազմը պատրաստվում է հանդես գալ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին ուղղված լայնամասշտաբ նախաձեռնություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել