Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական զինվորականները ձերբակալել են ծովահեններին

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում օտարերկրյա պետությունների իշխանությունների հետ՝ ձերբակալված ծովահեններին հանձնելու վերաբերյալ: Newsru.com կայքը հիշեցնում է, որ օրերս ռուսաստանյան «Ադմիրալ Պանտելեեւ» նավը կարողացավ Սոմալիի մոտակայքում գրավել մի նավ՝ 29 ծովահեններով եւ մեծ քանակությամբ զենքով: Այժմ, ըստ ռուս զինվորականների՝ ծովային ավազակների հետ կատարվում են քննչական գործողություններ: Ըստ նույն աղբյուրի, ծովահենների հետագա ճակատագիրը որոշվելու է ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ: Որոշ տվյալների համաձայն, ծովահենների հենց այս խումբը 2 անգամ անհաջող փորձ արեց գրավելու ռուսաստանյան ծովային բեռնանավը: Ծովահենների նավի տեղազննության ժամանակ հայտնաբերվել են 7 «Կալաշնիկով» ավտոմատ, տարբեր տեսակի ատրճանակներ, նավիգացիոն սարքավորումներ, այդ թվում՝ արբանյակային, ինչպես նաեւ մեծ քանակությամբ կրակած պարկուճներ: Մոտ ժամանակներս ռուսաստանյան զինվորականները ծովահեններին կհանձնեն տարածաշրջանի երկրներից մեկին՝ հետագա քննություն անցկացնելու նպատակով: Մեծ է հավանականութունը, որ ավազակներին հանձնելու են Եմենի իշխանություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել