Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուգանք՝ հայհոյանքի համար

Ապրիլ 30,2009 00:00

ԱՄՆ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել օրենքը, ըստ որի՝ հեռուստատեսային ծրագրերի հեղինակները տուգանվելու են ուղիղ եթերում օգտագործվող հայհոյանքների համար: Նման որոշում էր ընդունել հեռահաղորդակցության պետական հանձնաժողովն այն բանից հետո, երբ 2003 թվականին հանրահայտ «You2» խմբի մենակատարը սեռական բնույթի հայհոյանք է արտաբերել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչները դիմել են Նյու Յորքի դատարան, խնդրելով պարզաբանել, թե ո՞րն է հայհոյանքի սահմանը եւ, արդյոք, դա չի՞ խախտում խոսքի ազատության իրավունքը: Այն ժամանակ դատարանը որոշեց, որ հանձնաժողովը բավարար պարզաբանումներ չի տվել կիրառվելիք կանոնների վերաբերյալ, եւ նրա առաջարկած հեռուստատեսային բառապաշարի վարքականոնը կամայական է եւ մշուշոտ: Սակայն երեքշաբթի օրը Գերագույն դատարանը հանձնաժողովի որոշումը համարեց ճիշտ եւ օրինական: Արգելքը վերաբերում է այն բառերին, որոնք իրենց մեջ սեռական իմաստ են պարունակում: «Նույնիսկ հաշվի առնելով, որ «F» տառով սկսվող բառը դարձել է միանգամայն առօրյա ու սովորական, պետք չէ մոռանալ, որ այդ բառի իսկական նշանակությունը սեռական ենթատեքստ ունի»,- հայտարարել է գերագույն դատավոր Անտոնի Սկալիան:

Այժմ Գերագույն դատարանի կողմից հավանության արժանացած օրենքը քննվելու է Դաշնային վերաքննիչ դատարանում, որը պետք է որոշի՝ արդյո՞ք այդ օրենքը համապատասխանում է խոսքի ազատության սահմանադրական բնույթներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել