Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեդվեդեւը կարող է հրաժարական տալ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Տնտեսական ճգնաժամի հետագա խորացման դեպքում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրաժարական է սպասվում: Ըստ Newsru.com-ի, այդպիսի կանխատեսմամբ է հանդես եկել ամերիկյան «Եվրազիա գրուպ» խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է շուկաների վերլուծության վրա: Փորձագետները կանխատեսում են նաեւ ուժայինների ազդեցության էական աճ: Ըստ զեկույցի, գործազրկության եւ գնաճի հետ զուգահեռ, ուժեղանալու են բողոքի ակցիաները ռուսաստանյան խոշոր քաղաքներում: Այդ պայմաններում «Յեդինայա Ռոսիան» եւ Կոմկուսը ճնշում են գործադրելու վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա՝ պահանջելով փոխվարչապետներ Կուդրինի եւ Շիվալովի հրաժարականները: Միաժամանակ, նույն փորձագետները կանխատեսում են, որ ժողովրդավարացման փորձերի հանդեպ հիասթափության ալիքի վրա հրաժարական կտա Դմիտրի Մեդվեդեւը, եւ Պուտինը կրկին կդառնա երկրի ղեկավար: Նույն կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Լիլյա Շեւցովան: Նա տեսակետ է հայտնում, որ Պուտինին հատկացված է հայրենիքի փրկչի դերը եւ նա կվերադառնա Կրեմլ՝ արդեն այս ամռանը: Ամերիկյան մասնագետների կարծիքով, Մեդվեդեւի սկսած բարեփոխումները նախ եւ առաջ դատական եւ զինվորական ոլորտում՝ սառեցվելու են: Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի ագրեսիվ, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների նկատմամբ: Զեկույցի համաձայն, ավտորիտար միտումների ուժեղացումը, այնուամենայնիվ, իր հետ կբերի ՌԴ որոշ սուբյեկտներում անջատողականության ուժեղացմանը, իսկ սահմանամերձ տարածքները կհայտնվեն հարեւան պետությունների ազդեցության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել