Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միգրանտներին կօգնեն

Ապրիլ 30,2009 00:00

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով՝ աշխատելու նպատակով արտերկիր մեկնողների թիվը պակասել է: Երեկ այս մասին հայտնել է տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը: Նրա ներկայացմամբ, վերջին 3 ամիսներին 30%-ով նվազել են նաեւ տրանսվերտները:

«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Գայանե Արսենյանն էլ նշեց, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի հիմնական նպատակն է աջակցել հանրապետություն վերադարձած մարդկանց ու կանխել քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը: Տիկին Արսենյանը նաեւ հայտնեց, որ սույն ծրագրով իրենք համապարփակ փաթեթ են ներկայացնելու վերադարձողներին՝ աշխատանք գտնելու խնդրի վերաբերյալ. «Իրենց կառաջարկվեն վերապատրաստման, որակավորման դասընթացներ անցնել: Նաեւ նախատեսվում է փոքր բիզնես ներդնել, ցանկացողներին փոքր դրամաշնորհներ առաջարկել, որոնք կօգնեն սեփական բիզնես հիմնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել