Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

84% ջուր են կորցնում

Ապրիլ 30,2009 00:00

«Այս տարի մայրաքաղաքում ջրամատակարարման տեւողությունը հասել է միջինը 21 ժամի: Այս ցուցանիշը բարելավվելու է՝ ընդհուպ մինչեւ օրը 24 ժամը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց «Երեւան ջուր» ընկերության արտաքին կապերի եւ հաղորդակցության տնօրեն Ռոբերտ Նազարյանը: Նրա ներկայացմամբ՝ Երեւանում նախատեսում են կառուցել 150 բակային պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ավելացնել բարձրահարկ շենքերում ջրամատակարարման ժամերը եւ զգալիորեն խնայել դրա համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Նախատեսվում է նաեւ կառուցել 2 նոր ջրագիծ եւ վերակառուցել կարգավորիչ 4 ջրամբար: Ռոբերտ Նազարյանի խոսքերով, ոլորտում առկա խնդիրներից է ջրի կորուստը, որը աղբյուրից մինչեւ ծորակ կազմում է 84%: Սակայն, ըստ բանախոսի, ջրագծերի փոփոխման արդյունքում ջրի կորուստները աստիճանաբար կկրճատվեն:

Նշենք, որ եկող ամիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Երեւան քաղաքում ջրի սակագնի վերաբերյալ պետք է որոշում կայացնի: Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերության կողմից հանձնաժողովին է ներկայացվել խմելու ջրի 1 խմ-ի դիմաց՝ 189.9 դրամ սակագինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել