Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ ոսկեգործության կենտրոն

Ապրիլ 30,2009 00:00

Արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների մի քանի սեփականատերեր եւ Համաշխարհային հայ ոսկեգործների միության անդամները երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են մեր երկրում ոսկերչության եւ ադամանդագործության ներկա վիճակը: Տ. Սարգսյանի խոսքերով, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում շատ կարեւոր է հայրենիքի եւ Սփյուռքի գործարարների ջանքերի համատեղումը:

Արտերկրի հայ գործարարները առաջարկել են Հայաստանում ստեղծել հիմնադրամ՝ ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման եւ աշխարհին ներկայացնելու նպատակով: Ոլորտի խոշորագույն հայկական ընկերությունների ղեկավարները նշել են, որ այդ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դարձնելու ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության միջազգային կենտրոն եւ ապահովել հազարավոր աշխատատեղեր:

Վարչապետն էլ հավաստիացրել է, որ նշված առաջարկությունների մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրիի տեխնոպարկի հնարավորությունները, բացի այդ, կառավարությունը կաջակցի ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնություններին, նախագծերին ու ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել