Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"

Երեկ ԼՂՀ Ազգային ժողովում ի պատասխան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հարցի, թե Մադրիդյան սկզբունքների շուրջ հնարավո՞ր է հասնել այնպիսի համաձայնության, որը կբավարարի նաեւ ԼՂՀ ժողովրդին՝ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն (նկարում) ասել է, որ տեղյակ է Մադրիդյան սկզբունքներին. «Գաղտնիք չեմ ասելու, որ Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն մադրիդյան սկզբունքների հետ կապված՝ մի քանի հիմնական կետերի մասով։ Կարող եմ ասել, որ (նախագահի կողմից նույնպես բազմիցս տարբեր առիթներով դրա մասին ասվել է) ԼՂՀ դիրքորոշումը ոչ մի կետով չի փոխվել, որովհետեւ ազատ զարգացումը, անկախ մեր կարգավիճակը եւ անվտանգությունը. սրանք են մեր սկզբունքները, որ պետք է պաշտպանվեն ցանկացած իշխանության կողմից։ Կարող եմ ասել, որ անգամ հնարավոր է՝ մենք մի քիչ ավելի կոշտացնենք մեր դիրքորոշումը»: Իսկ պատգամավոր Վիտալի Բալասանյանն անդրադառնալով ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված տարածքներն օտար տարբեր պետությունների կողմից խաղարկման առարկա դարձնելու փորձերին՝ ըստ «Հետքի». ասել է. «Ժամանակն է՝ ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն նրանց, ընդհուպ՝ Հայաստանի Հանրապետությանը, որը հանդես է գալիս որպես բանակցային կողմ՝ առանց ԼՂՀ համաձայնության»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել