Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՈՆՈՐԻ ՌԵԵՍՏՐ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 29,2009 00:00

Երեկ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» բացվել է «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»: Կենտրոնի բացումով այսուհետեւ հնարավոր կլինի ախտորոշել եւ բուժել արյան չարորակ հիվանդությունները: Կենտրոնի բացման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատկացրել է 106 միլիոն դրամ:

«Մեր ընկերությունը, որպես «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի երկարամյա կորպորատիվ գործընկերն ու աջակիցը, այս անգամ եւս խոշոր սոցիալական ներդրում իրականացրեց, որն ամբողջությամբ ուղղվեց վտանգված կյանքերի փրկության վեհ առաքելության իրականացմանը»,- կենտրոնի բացման ժամանակ նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է եւ մոտ 10 տարի է՝ գործունեություն է ծավալում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Ռեեստրի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայերին՝ հաղթահարել արյան մի շարք մահացու հիվանդություններ, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Կազմակերպության նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի ցողունային բջիջների համապատասխան դոնոր, ապահովել փոխպատվաստման առավելագույն արդյունավետություն՝ լեյկեմիայով հիվանդների համար, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում եւ ստեղծել ռեեստրի համահայկական ցանց: Մինչ հիմա ռեեստրում կամավոր գրանցվել է 14 000 դոնոր, իսկ դիմած 1276 հիվանդից պոտենցիալ համընկնում եղել է 821-ի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել