Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պետդումայի պատգամավորը՝ միջազգային հետախուզման մեջ

Ապրիլ 29,2009 00:00

Երկուշբաթի օրը Ինտերպոլը պաշտոնապես միջազգային հետախուզման մեջ հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի զինակից եւ բարեկամ Ադամ Դելիմխանովին (ձախից՝ առաջինը): Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի՝ նման որոշման համար հիմք հանդիսացավ Դուբայի ոստիկանության դիմումը, համաձայն որի՝ Դելիմխանովը մասնակցել է մեկ այլ չեչեն հրամանատար Սուլիմ Յամադաեւի դեմ մահափորձին: Ինտերպոլի եւ Դուբայի ոստիկանության բանակցությունների նման արդյունքի մասին հայտնի դարձավ կիրակի օրը, երբ Ինտերպոլն իր հրապարակած հաղորդագրությունում բարձր գնահատեց իրավապահների գործողությունները հիշյալ հանցագործության հետաքննության ընթացքում: Այժմ Դելիմխանովի լուսանկարը տեղադրված է Ինտերպոլի կայքում՝ հետախուզման մեջ գտնվողների շարքում: Քանի որ Ռուսաստանը աշխարհի շատ երկրների նման իր քաղաքացիներին Ինտերպոլին չի հանձնում, ՌԴ տարածքում Դելիմխանովին ոչինչ չի սպառնում: Նրա միակ անհարմարությունն այն է, որ նա չի կարողանա լքել երկրի տարածքը: Ինքը՝ Դելիմխանովը, ինչպես նաեւ Կադիրովը, հայտարարել են, որ Դուբայի ոստիկանության կասկածները պարզապես զառանցանք են: Ռուսաստանը, իհարկե, կարող է ինքը դատել Պետդումայի պատգամավորին՝ Դուբայի ոստիկանության կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա, սակայն ՌԴ իրավապահները, ըստ դիտորդների, նման քայլի չեն դիմի: Մյուս կողմից, զուտ քաղաքական առումով, Պետդումայի պատգամավորին միջազգային հետախուզման մեջ հայտարարելը, Ռուսաստանի համար գլխացավանք է եւ հարվածում է երկրի միջազգային վարկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել