Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՎԻՍԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Ապրիլ 29,2009 00:00

\"\"

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ վերստին բարձրաձայնեց իր մտահոգությունը, որը կրկնում է մեկ տարուց ավելի: ‘«Ա1+»-ի խնդրանքով գնահատելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ նա հիշեցրեց, որ չնայած որոշակի առաջընթացին՝ 2008թ. մարտի 1-ի սպանությունների համար որեւէ մեկին մեղադրանք դեռեւս չի առաջադրվել: ‘«Մինչդեռ այդ ոստիկանության գործն է»,- ասաց նա: Պարոն Դեւիսը նկատել է, որ երբ ինքը ժամանակ առ ժամանակ խոսում է ՀՀ ներկայացուցիչների հետ, վերջիններս ասում են, թե հետաքննություն է արվում Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: «Բայց դա նույն բանը չէ: Ոստիկանության խնդիրն է հանցագործությունների բացահայտումը, իսկ սպանությունը հանցագործություն է»,- շեշտեց նա: Միաժամանակ նա հայտնեց իր հիասթափությունը, որ ոստիկանությունը վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել սպանությունների բացահայտման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել