Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փյունիկը»՝ միանձնյա առաջատար

Ապրիլ 28,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրը կայացավ շաբաթ եւ կիրակի օրերին:

Ապրիլի 25-ին Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ կարեւոր հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ եւ վաստակած միավորներով հավասարվեց նրան: Հաջորդ օրն անցկացվեց երեք խաղ: Աշտարակի «Միկան», հյուրընկալելով «Ուլիսին», հանդիպեց համառ դիմադրության եւ ի վիճակի չեղավ երեք միավոր վաստակել: Ճիշտ է, «Ուլիսին» էլ չհաջողվեց հաջողության հասնել: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Հերթական՝ հինգերորդ, անընդմեջ պարտությունը կրեց «Արարատը»: Այս անգամ հեղինակավոր այս թիմը «Նաիրի» ստադիոնում 0:1 հաշվով պարտվեց տանտիրոջ դերում հանդես եկող «Բանանցին»: Իսկ ահա Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» Կապանում իրեն ամենեւին էլ հյուրի պես չպահեց՝ չորս անպատասխան գնդակ անցկացնելով «Գանձասարի» դարպասը:

Հինգ տուրից հետո «Փյունիկը» հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում, թիմը սեփական դարպասը դեռ ոչ մի գնդակ բաց չի թողել:

Մրցաշարային աղյուսակ

(5-րդ տուրից հետո)

1. Փյունիկ 5 5 0 0 11-0 15

2. Բանանց 5 4 0 1 7-4 12

3. Միկա 5 3 1 1 9-5 10

4. Ուլիս 5 3 1 1 6-4 10

5. Կիլիկիա 5 2 0 3 5-6 6

6. Շիրակ 5 2 0 3 7-9 6

7. Արարատ 5 0 0 5 0-8 0

8. Գանձասար 5 0 0 5 2-11 0

Վեցերորդ տուրում միմյանց հետ հանդիպելու են ետնապահներ «Արարատն» ու «Գանձասարը», «Ուլիսն» ու «Բանանցը», «Կիլիկիան» ու «Միկան», «Փյունիկն» ու «Շիրակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել