Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 28,2009 00:00

Սերը գիտություն է եւ քիմիական ռեակցիա, որը մարդու օրգանիզմում ավելացնում է ադրենալինի եւ երջանկության հորմոններ…

Սա հորինվածք չէ. գիտականորեն ապացուցված է՝ սիրահարվելն օգտակար է։

Եթե դուք դեռ չեք սիրահարվել, ապա, ծանոթանալով այդ հաճելի զգացողության օգտակարությանը՝ ներքոշարադրյալ 7 կետերին, կփորձեք դա անել…

Երբ սիրահարվում եք, ապա.

1. Ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, արյունն ավելի արագ է հոսում երակներով, ուղեղն ավելի շատ թթվածին է ստանում։ Հետեւաբար՝ նվազում է գլխացավերի տոկոսն ու ավելանում են պայծառ մտքերը։ Ձեր արյունատար անոթները նույնիսկ կոփվում են. այժմ դուք կարող եք հանգիստ վազել նույնիսկ բարձրակրունկ կոշիկներով՝ ձեր ոտքերում չզգալով որեւէ ծանրություն ու ցավ։

2. Երջանկության պահերին մարդու օրգանիզմն արտադրում է հատուկ հորմոններ, որոնք կանխում են բորբոքային պրոցեսի ընթացքը ձեր օրգանիզմում եւ օգնում բուժել վերքերը։ Սիրահարների իմունային համակարգն այնքա՜ն ակտիվ է աշխատում, որ ոչ մի վարակ չի սպառնում նրանց, նույնիսկ՝ հարբուխը։ Բայց դա առիթ չէ, որպեսզի ցուրտ եղանակին տնից առանց գլխարկի դուրս գաք։

3. Ատամնաբույժները համբույրը համարում են հոյակապ պրոֆիլակտիկա կարիեսի համար։ Համբույրը նպաստում է թքարտադրությանը, որը մաստակից լավ եւ որակով չեզոքացնում է ատամնափառը։ Ավելին՝ կրքոտ եւ նուրբ համբույրների սիրահարները հազվադեպ են տառապում լնդերի հիվանդությամբ։

4. Սիրահարված աղջիկները բառացիորեն ծաղկում են. սիրո հորմոնները նպաստում են նրանց դեմքի գույնին։ Գոյանում են նյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում նաեւ մաշկի վրա՝ խոնավացնում ու բնական փայլ են հաղորդում դրան, իսկ մազերը դառնում են ավելի փափուկ, կենդանի եւ ենթարկվող։

5. Համբուրվելիս մարմինը կազդուրվում է։ Թուքը պարունակում է բազմաթիվ մանրէներ, որոնցից 80%-ն առկա է բոլորի մոտ, իսկ 20%-ը անհատական է, որոնք համբուրվելիս փոխանակվում են։ Արդյունքում՝ առաջանում է հակամարմինների հզոր պայքար, որոնք իրենց հերթին պատրաստ են պայքարել հիվանդությունների դեմ՝ քո փոխարեն։

6. Համբույրից հետո թոքերը սկսում են արագ տեմպով աշխատել. սովորական 20 կծկման փոխարեն՝ 60 կծկում մեկ րոպեում։ Այսպիսի ռեժիմով կալորիաները ավելի ակտիվորեն են մաշվում։ Ստացվում է, որ մենք հաճույքով ենք նիհարում։

7. Իմունիտետի տոկոսն արյան մեջ ավելանում է մոտ 3 անգամ, որի շնորհիվ փոփոխություններ են կատարվում մեր հոգեբանության մեջ։ Բուժվում են նյարդային խանգարումները, կորչում է վախը մթությունից եւ այլ ֆոբիաներ։ Եվ դուք արդեն չեք վախենում բարձրանալ տանիք, երբ ձեր ձեռքից բռնում է ձեր սիրելին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել