Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵ՞Ն ԷՐՈՏԻԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

Ապրիլ 28,2009 00:00

Եթե անգամ պետք են՝ հայերը սովորաբար ամաչում են «սեքս-շոփ» այցելել ու ճիպոտ, ռետինե տիկնիկ կամ, ասենք, «վիբրատոր» ձեռք բերել:

Հայաստանում «սեքս-շոփ» բացելը դատապարտված է ձախողման: Դրա պատճառը ոչ թե հարկային դաշտի խստությունն է կամ հայերի էրոտիկ երեւակայության բացակայությունը, այլ պարզապես հայկական մտածելակերպը: Սա հավաստիացնում են այն մարդիկ, ովքեր ժամանակին փորձել են Հայաստանում զբաղվել բիզնեսի այս տեսակով, սակայն, առեւտուր չլինելու պատճառով, կարճ ժամանակ անց բիզնեսը ձախողվել է, ու իրենք ստիպված են եղել փակել «սեքս-շոփը»:

Ընդամենը 2-3 տարի առաջ Երեւանում բացվեց նման մի խանութ, բայց պարզվեց, որ հայերը, թեեւ ցանկանում են իրենց սեռական կյանքը բազմազան դարձնել, սակայն ամաչում են օգտվել խանութում վաճառվող զանազան էրոտիկ հագուստներից կամ աքսեսուարներից:

Մեզ հետ զրույցում խանութի նախկին տնօրենը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ իրենք 2 անգամ փորձ են արել «սեք-շոփ» բացել, բայց «ծախսերը շատ էին, իսկ հաճախորդները՝ քիչ, ինչի պատճառով էլ խանութը երկար չաշխատեց»: Նրա պատմելով՝ խանութից ավելի շատ օգտվում էին Հայաստանում ժամանակավորապես բնակվող օտարերկրացիները ու սփյուռքահայերը, հատկապես՝ պարսկահայերը, իսկ տեղացի հայերը՝ շատ հազվադեպ: Նախկին «սեքս-շոփի» նախկին տնօրենի հավաստմամբ. «Տեղացի հայերը շատ էին զանգում ու հետաքրքրվում, թե ինչ տեսակի եւ որակի ապրանքներ կան, բայց իրենք անձամբ չէին այցելում: Զանգում էին եւ ասում, թե՝ մարդ կուղարկենք, այսինչ ապրանքը կտաք բերի»:

Մեր զրուցակցի խոսքերով, հայ կանայք էլ հեռախոսով շատ էին հետաքրքրվում, ասենք՝ «վիբրատոր», ձեռնաշղթա կամ սեքսի ժամանակ օգտագործվող այլ աքսեսուարներ վաճառվո՞ւմ են խանութում, թե՞ ոչ: Նրա ներկայացմամբ. «Ի տարբերություն «տան կանանց», մարմնավաճառները շատ ազատ ու ակտիվ այցելում էին խանութ ու «հավեսով» առեւտուր անում: Հիմնականում «վիբրատոր» կամ կրծքերը մեծացնող սարք էին գնում: Շատ հաճախ հետաքրքրվում էին ու գնում տարբեր տեսակի էրոտիկ համազգեստներ: Ցավալին այն է, որ, ի տարբերություն Հայաստանի, «սեքս-շոփերը» արտերկրում բավականին կայացած են, ու դա ամենեւին էլ ամոթալի բան չէ: Ասել, թե հայերը հետամնաց են, տեղին չէ, բայց չեմ հասկանում, թե ինչից են ամաչում: Հետաքրքիրն այն է, որ թաքուն հետաքրքրվում են, ուզում են տեսնել, փորձել, բայց, ասենք, օրը ցերեկով խանութ գալ, նայել կամ գնել՝ խուսափում են»:

Այն, որ «սեքս-շոփից» օգտվելն ու որեւէ էրոտիկ խաղալիք կամ հագուստ գնելն ամենեւին էլ ամոթալի չէ, դեռ մի բան էլ բազմազանություն կարող է մտցնել ամուսնական կյանքում կամ զուգընկերների սեռական հարաբերություններում, խանութի սեփականատերերը փորձել են հաստատել տարբեր հեռուստառադիոհաղորդումների եւ գովազդների միջոցով, բայց՝ անարդյունք: Ըստ մեր զրուցակցի, նույնիսկ գովազդներից ու այդ մասին բազմաթիվ անգամ ազատ խոսելուց հետո էլ հայերը կրկին միայն հեռախոսով էին հետաքրքրվում ու էլի ամաչելով ու քմծիծաղով էին անցնում խանութի կողքով:

«Աշխատելու ընթացքում միայն մեկ անգամ մի զույգ եկավ խանութ, երեւի ամուսիններ էին: Առանց ամաչելու շատ ազատ ու կոռեկտ ձեւով մարդիկ հարցուփորձ էին անում ապրանքի մասին: Վերջում գնումներ կատարեցին: Ափսոս, որ դա եզակի դեպք էր»,- նշեց մեր զրուցակիցը: Էրոտիկ աքսեսուարների եւ ներքնազգեստի վաճառքով զբաղվող բիզնեսմենի հավաստմամբ, խանութում վաճառվում էին տարբեր տեսակի հետաքրքիր իրեր, երիտասարդները հիմնականում գնում էին զվարճալի հուշանվերներ, իսկ միջին եւ ավելի բարձր տարիքի մարդիկ՝ «արդեն լուրջ առեւտուր էին անում»: Չնայած խանութն արդեն չի գործում, բայց, ինչպես տնօրենն է փաստում, ծանոթներ կան, որ մինչ օրս հետաքրքրվում են, թե ինչ ապրանքներ կան, ու մեկ-մեկ զանգում ու խնդրում են այս կամ այն իրը. «Դե, մենք էլ ստիպված ինքներս ենք առաքում, այլ տարբերակ չկա: Մեր ապրանքները եվրոպական արտադրության են ու բարձրորակ: Ովքեր մեկ անգամ օգտվել են՝ լավ ծանոթ են այդ ամենին: Ու իրենք էլ մինչեւ հիմա հետաքրքրվում են, թե ինչ նորություններ կան այդ ոլորտում»:

Չնայած «սեքս խաղալիքներն» ու աքսեսուարները Հայաստանում այնքան էլ պահանջարկ չունեն, այնուամենայնիվ, տնօրենի խոսքերով, իրենք շատ բազմազան եւ հետաքրքիր հաճախորդներ են ունեցել: Նրա ներկայացմամբ, իրենց հիշարժան հաճախորդներից է եղել մի պարսկահայ տղա, որն այն աստիճան գրգռված է եղել, որ հենց մտել է խանութ՝ միանգամից հարձակվել է ռետինից պատրաստված տիկնիկի վրա. «Այդ պահին մեր վաճառողուհին վախեցած անմիջապես զանգեց մեզ, որովհետեւ չէր կարող խանութից դուրս գալ, չի էլ կարողացել նայել, թե էդ պարսկահայը ոնց է սեքս անում տիկնիկի հետ: Մի խոսքով, դեպքի օրը անմիջապես հասանք խանութ, փորձում էինք կարգի հրավիրել այդ մարդուն, բայց չէր ստացվում, նրան մի կերպ դուրս հրավիրեցինք խանութից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել