Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԸՆԹՐԻՔԻՑ

Ապրիլ 28,2009 00:00

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը նախատեսված Վրաստանի նախագահ Սահակաշվիլու պաշտոնական ընթրիքը իսպանացի կոնգրեսականների հետ ընդհատվել է ընդդիմության գործողությունների պատճառով: Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, ընդդիմադիրները պիկետ էին կազմակերպել սրճարանի մոտ, որտեղ գտնվում էր Սահակաշվիլին: Նախագահի հակառակորդները պլանավորում էին սրճարանի մուտքի մոտ շպրտել գազար եւ կաղամբ, սակայն այդ ակցիան կանխվեց ոստիկանության կողմից: Ընդդիմադիրների եւ իրավապահների միջեւ սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում նախագահը լքեց սրճարանը: Իսկ կիրակի օրվա ընթրիքը, ըստ Newsru.com-ի, անցավ առանց միջադեպի: Իսպանացի կոնգրեսականները վրացի լրագրողներին ասել են, որ Վրաստանը դեմոկրատական երկիր է եւ բողոքի բոլոր քաղաքակիրթ ձեւերն ընդունելի են, սակայն բոլորը պետք է հաշվի առնեն, որ չի կարելի խանգարել օրինական ընտրված նախագահի գործունեությունը: Ապրիլի 9-ից ընդդիմության ներկայացուցիչները գիշերում են նախագահական նստավայրի մոտ՝ հատուկ վրաններում եւ վանդակներում: Ըստ ականատեսների, Թբիլիսիում հավաքվել են աղբի սարեր, սակայն քաղաքապետարանի օրենսդիրների երեկվա նիստում այդ խնդիրը չի քննարկվել: Քաղաքապետարանին ավելի շատ հետաքրքրում էր գրական մրցույթի անցկացումը, քաղաքի կանաչապատումը եւ ռուս բանաստեղծ Կռիլովի անունը կրող փողոցի վերանվանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել