Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՊԱԽՈՄՈՎԻՆ ՄԱՏ ԱՐԵՑ

Ապրիլ 28,2009 00:00

«Նեզավիսիմայա գազետան» հակիրճ անդրադառնում է արեւմտյան թերթերի հրապարակումներին, որոնք անդրադարձել են ռուսաստանյան իրողություններին: Ըստ «Նյու Յորք Թայմսի»՝ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Սոչիի քաղաքապետի նախընտրական արշավի վերջին միջոցառումներից մեկի ժամանակ: Իշխանության թեկնածու, հետագայում նաեւ քաղաքապետ հռչակված Անատոլի Պախոմովը այցելել էր մի միջոցառման, որը նվիրված էր հայերի ցեղասպանության օրվան: Պախոմովի ելույթից հետո բարձրախոսին է մոտեցել ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը: Վերջինս խարազանել է Կրեմլը, ԿԳԲ-ն, ինչպես նաեւ պնդել է, որ խորհրդային իշխանությունն աջակցում էր Թուրքիային՝ ցեղասպանությունից հետո: Կասպարովին փորձել են ընդհատել, սակայն հանդիսատեսը պահանջել է շարունակել ելույթը, որը գրոսմայստերը բարեհաջող ավարտեց: Սոչիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, կոմունիստ Յուրի Ձագանիան, ըստ «Գարդիանի», հայտարարել է. «Սրանք իսկական ընտրություններ չէին: Դա Կրեմլի թեկնածուի նշանակում էր»: Իսկ «Վաշինգթոն փոստը» պատմում է, որ Պետերբուրգի օրենսդիր ժողովի ընտրություններում հաղթած իշխանության 23-ամյա ներկայացուցիչ Անտոն Չումաչենկոն հայտարարել է, որ իրականում չի հաղթել ընտրություններում եւ զիջել է ընդդիմադիր թեկնածուին: «Ես չեմ ուզում իմ քաղաքական կարիերան սկսել իրավունքի, օրենքի եւ բարոյականության ցինիկ ոտնահարմամբ»,- հայտարարել է Չումաչենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել