Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՏՈՒԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ապրիլ 28,2009 00:00

Երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության համագործակցության շրջանակներում հերթական ծրագիրն իրականացվեց: Երեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցը դեռեւս 2006 թվականից հանդիսանում է գերմաներենի դիպլոմ տրամադրող դպրոց եւ որպես այդպիսին՝ իրավասու է գերմաներենի մեծ ժամաքանակ ունեցող աշակերտներին գերմաներենի դիպլոմ (DSD) ստանալու հնարավորություն ընձեռել։ Բացի այդ, թիվ 6 դպրոցը գործընկերություն է հաստատել Գերմանիայի Դրոյսիգ քաղաքի դպրոցի հետ։ Այս տարի նույնպես դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները մի քանի օրով կմեկնեն այնտեղ։ Երեկ, ըստ ԳԴՀ դեսպանության լրատվական վարչության՝ «հանդիսավոր արարողությամբ տոնվեցին թիվ 6 դպրոցի հատուկ հարաբերությունները Գերմանիայի հետ՝ ԳԴՀ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի, ՀՀ կրթության նախարարության ու պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել